Գիտնականները պարզել են, թե մարդու բնավորության որ գիծն է վկայում զարգացած բարձր բանականության մասին։

Այս հարցն ուսումնասիրել են Կանադայում Արևմտյան Օնտարիոյի համալսարանի աշխատակիցները։ Նրանք իրականացրել են հսկայական հետազոտություն, որի շրջանակներում պարզ է դարձել, թե բնավորության որ գիծն է ամենակարևորը՝ բանականությունը զարգացնելու համար։

Գիտնականները թեստավորել են 500 կամավորներ, որպեսզի գնահատեն նրանց բանականության մակարդակը և բնավորության յուրահատկությունները։ Նրանք պարզել են, որ զարգացած բանականություն ունեցող մարդիկ շատ հետաքրքրասեր են։ Սա նշանակում է, որ այն մարդիկ, ովքեր ձգտում են շատ տեղեկություն իմանալ, ինչպես նաև հետաքրքրված են ցանկացած նոր բանով, ըստ գիտնականների՝ ունեն «բյուրեղացված բանականություն»։ Մարդկանց այս տեսակն իրենց գիտելիքները և փորձն օգտագործում են իրենց անձնական նպատակներին հասնելու համար։

Բացի այդ՝ հետազոտողները եկել են նաև մեկ այլ եզրակացության, ըստ որի՝ հետաքրքրասիրությունը նպաստում է ոչ միայն բանականության աճին, այլ նաև ավելի խորքային ինքնաճանաչման և կյանքում սեփական տեղը գտնելուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել