Տորթի բազմաթիվ բաղադրատոմսերի մեջ շահեկանորեն առանձնանում են նրանք, որոնք թխելու կարիք չունեն։ Այսօր առաջարկում ենք միասին պատրաստել սպիտակ շոկոլադով և ելակով շատ համեղ տորթ։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Թխվածքաբլիթ – 200 գ
  • Ելակ – 175 գ
  • Ջուր – 50 մլ
  • Սպիտակ շոկոլադ – 300 գ
  • Նուշի փաթիլներ – 2 ճ/գ
  • Կարագ – 90
  • Շաքար – 50 գ
  • Օսլա – 1 ճ/գ
  • Սերուցք (33%) – 200 մլ

Պատրաստման եղանակը

1. Թխվածքաբլիթը մանր փշուրների վերածեք, ավելացրեք հալեցրած կարագը, լավ խառնեք։ Զանգվածը լցրեք առանձնացող ձևամանի մեջ, մատներով հարթեցրեք զանգվածը՝ կողքերի մասը բարձր թողնելով, և 15 րոպեով դրեք սառնարանը։

2. Սառեցված կամ թարմ հատապտուղները շաքարի հետ եռացրեք երկու րոպե։

3. Թասի մեջ խառնեք ջուրն ու օսլան և լցրեք ելակի խառնուրդի վրա, լավ խառնեք։ Եփեք երկու րոպե, հանեք կրակից և սառեցրեք։ Սառած ելակի միջուկը լցրեք ձևամանի մեջ և 20 րոպեով դրեք սառնարանը։

4. Առանձին ամանի մեջ տաքացրեք սերուցքը՝ համարյա հասցնելով եռման և ավելացրեք շոկոլադի կտորները։ Համասեռ զանգված դարձրեք և սառեցրեք։ Կրեմը լցրեք ելակային միջուկի վրա, վրայից զարդարեք նուշի փաթիլներով։ Տորթը չորս ժամով դրեք սառնարանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել