Բրիտանացի դոկտոր Քրիստիան Իեսենը Լոնդոնի բժշկական կոնֆերանսի ժամանակ խոսել է լուրջ հիվանդությունների նշանների մասին, որոնք հնարավոր է նախապես ճանաչել: Նրա հետազոտության արդյունքները հրապարակել է Express պարբերականը:
Իեսենի և նրա գործընկերների հետազոտությունների համաձայն՝ հիվանդությունների մեծ մասը կարելի է ճանաչել մարդու ներբանների վիճակով: Այսպիսով՝ մարդիկ, որոնք շաքարախտի հակվածություն ունեն, պետք է մշտապես գտնվեն օրթոպեդի հսկողության տակ:
Բժիշկները բացատրել են, որ արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումը բացասաբար է անդրադառնում արյան շրջանառության վրա, որը վնասում է նյարդերը, ինչի հետևանքով հիվանդը ոտքերի հատվածում կորցնում է զգայունությունը: Այսպիսով՝ մարդը կարող է վնասել ոտքը և չնկատել ախտահարումը:
Նշվում է նաև, որ սառը և գունատ ոտքերը կարող են վկայել խցանված անոթների և, համապատասխանաբար, սրտանոթային հիվանդությունների մասին:
Մշտական մկանային թուլությունը խոսում է առիթմիաների և նյարդաբանական հիվանդությունների մասին: