Բրազիլիայում Ֆրեդի Քրյուգերի անունով թութակին հաջողվել է փախչել առևանգիչներից ու վերադառնալ կենդանաբանական այգի: The Daily Mail-ի փոխանցմամբ՝ թռչունն առաջին անգամ չէ, որ հայտնվում է կյանքին սպառնացող իրավիճակում:

Չորս տարի առաջ Ֆրեդին փոխհրաձգության կենտրոնում հայտնվեց։ Ոստիկանները հրացաններով ներխուժեցին թմրանյութի վաճառքով զբաղվող տիրոջ տուն։

Փամփուշտը վնասեց թութակի կտուցն ու այրեց ճակատի փետուրները։ Թութակը կուրացել էր, որից էլ ստացել է իր նոր մականունը։ Թմրանյութերի դիլերին ձերբակալել են, իսկ թութակին ուղարկել Փարավան նահանգի Կասկավելի կենդանաբանական այգի:

Ապրիլի սկզբին թութակին օձը կծեց: Այն թունավոր չէր, բայց Ֆրեդին շատ արյուն կորցրեց: Մի քանի օր անց թռչունին առևանգեցին զինված անձինք։

Երկու օր անց թութակը կարողացավ վերադառնալ: Կենդանաբանական այգու աշխատակիցները, իմանալով թութակի պատմությունը, այնքան էլ չզարմացան:

Աշխատակիցները չգիտեն՝ Ֆրեդի Քրյուգերը փախե՞լ է, թե՞ առևանգիչները բաց են թողել նրան բարդ բնույթի և այլանդակված կտուցի պատճառով: «Չգիտեմ, Ֆրեդին հաջողա՞կ է, թե՞ հակառակը»,- նշել է նրանցից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել