Ամերիկուհի Քրիսթալ Ռիվերսը պատմեց, թե ինչպես դարձավ հաջողակ վեբկամ մոդել՝ սովորելով ժեստերի լեզուն: Նա զրուցել է է Daily Star-ի հետ:

Ներկայումս աղջիկը միջինում վաստակում է 2,3 հազարից 4,5 հազար ֆունտ: Նա ասում է, որ երբեմն հաջողվում է վաստակել ամսական յոթ հազար ֆունտ ստերլինգ։

Մոդելն իր հաջողությունը կապում է այն փաստի հետ, որ հաճախորդների հետ կարողանում է շփվել նաև ժեստերի լեզվով, որը սովորել է տարրական դպրոցում եւ առաջին անգամ կիրառել է Դիսնեյլենդում աշխատելիս: «Երբ ես ժեստիկուլյացիայով եմ խոսում, գուցե հիմար տեսք եմ ունենում։ Բայց իմ բոլոր բաժանորդները հասկանում են ինձ»,- ասում է աղջիկը: Նա նաև նշում է, որ չնայած աշխատած գումարներին, իր համար առավել կարևոր է մարդկանց օգնել կարողանալը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել