Լեոնարդո դա Վինչիի վրձնի «Մոնա Լիզա» նկարը, որը ցուցադրված է Փարիզի Լուվրում, գլխավորել է Եվրոպայի ամենավատ տեսարժան վայրերի ցուցակը, որը կազմվել է բրիտանացի զբոսաշրջիկների կարծիքների հիման վրա:

Հարցումը կատարել է Մեծ Բրիտանիայի EasyJet լոուքոսթեր-ավիաընկերությունը, որը հարցում է անցկացրել երկու հազար զբոսաշրջիկների շրջանում: Երկրորդ տեղում հայտնվել է Չեքփոյնթ Չառլին՝ սահմանային հսկիչ անցակետը Բեռլինի Ֆրիդրիխշտրասե փողոցում, որն ստեղծվել է քաղաքը Բեռլինյան պարսպով բաժանելուց հետո: Երրորդ տեղում է Բրյուսելի «Միզող տղան»:

Չորրորդ տեղը նույնպես տրվել է Ֆրանսիայի մայրաքաղաքի տեսարժան վայրի. զբոսաշրջիկներին հիասթափեցրել է «Մուլեն Ռուժ» կաբարեն: Հինգերորդ տեղն զբաղեցրել է Կոպենհագենի «Ջրահարսը»: Նաեւ ամենահիասթափեցնող տեսարժան վայրերի տասնյակ են մտել Փարիզի Էյֆելյան աշտարակը, Հռոմի Իսպանական սանդուղքը եւ Տրեւի շատրվանը, Լուվրը եւ Պիզայի աշտարակը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Image result for Названы десять достопримечательностей Европы, разочаровывающих туристов

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել