Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մայիսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 14:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 24-ամյա Սամվել Կիրակոսյանը, իր վարած Mazda մակնիշի 35 GM 065 համարանիշի ավտոմեքենայով, Դավիթ-Բեկի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 54-ամյա Լաուրա Աբրահամյանին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:

Դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները:

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժանմունքի պետ Արտաշես Վանյանի, բաժանմունքի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ա. Համզոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդված 2-րդ մասի հատկանիշներով:

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները, ովքեր ճանապարհային ոստիկանների հետ ուժեղացված ծառայություն են կատարում նշված վայրում, որպեսզի քննիչները կարողանան դեպքի վայրի զննություն կատարել:

Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ մահացածը աշխատում էր Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել