Armsport.am-ը գրում է.

«Չելսին» իր պաշտոնական «Թվիթերում» ներկայացրել է թիմի` հաջորդ մրցաշրջանի համար նախատեսված տնային մարզաշապիկը:

Այն ստեղծվել է ակումբի ավանդական` կապույտ գույնով: Ընդ որում, մարզաշապիկի վրա տնային «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտի հատվածներով նախշեր են պատկերված` ավելի մուգ երանգներով:

«Չելսիի» տեխնիկական հովանավորը ամերիկյան Nike ընկերությունն է:

«Չելսին» ԱՊԼ-ի 36 տուրից հետո մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում` իր ակտիվում ունենալով 68 միավոր: Սարիի թիմը 2 միավորով զիջում է «Տոտենհեմին» ու նույնքան միավորով գերազանցում է «Արսենալին»: Մնացած տուրերում «Չելսին» կխաղա «Ուոթֆորդի» և «Լեսթեր Սիթիի» հետ:

Այսօր` մայիսի 2-ին, «Չելսին» Եվրոպա լիգայի 1/2 եզրափակչի առաջին խաղը կանցկացնի «Այնտրախտի» հետ: Հանդիպումը կկայանա Ֆրանկֆուրտում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել