«Այսօր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կքննարկվի ՀՀ գլխավոր դատախազության 2018 թվականի գործունեության հաշվետվությունը, և այն ներկայացնելու է անձամբ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Հետո այն կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, որտեղ ևս Դավթյանը կներկայացնի:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատգամավորներից շատերը սպասում են գլխավոր դատախազի այցին, և այսօրվա հանդիպմանը նպատակադրվել են մասնակցել նաև այնպիսի պատգամավորներ, որոնք չեն հանդիսանում այդ հանձնաժողովի անդամ, սակայն ցանկանում են ներկա գտնվել և փորձելու են իրենց հուզող հարցերը տալ հատկապես վերջին իրավական իրադարձությունների ֆոնին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել