«Պաշտոնական թվերով անգամ՝ այս տարվա առաջին երկու ամիսներին Հա­յաստանի տրանսպորտի գործունեու­թյան հետ կապված՝ լինի դա բեռնափո­խադրումներ, թե ուղևորափոխադրումներ, անկում է արձանագրվել: Ընդհա­նուր բեռնափոխադրումները, անցած տարվա համեմատ, նվազել է 61.4 տոկո­սով: 

Ավտոտրանսպորտով ընդհանուր բեռնափոխադրումների անկումը կազ­մում է 73.5 տոկոս: Սակայն ավտոտրանս­պորտով բեռնափոխադրումները ըստ նպատակի դիտարկելիս տեսնում ենք, որ արտահանումը աճել է 5.6 տոկոսով, ներ­մուծումը՝ 29.4 տոկոսով, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումները, հա­կառակը, նվազել են 82.7 տոկոսով: Մյուս կողմից՝ ընդհանուր ուղևորափոխադրումները նվազել են 0.9 տոկոսով: 

Ի դեպ, ուշագրավն այն է, որ ինքնաթիռով ուղևորափոխադրումների ծավալը, անցած տարվա համեմատ, զգալի աճել է՝ կազ­մելով 74.6 տոկոսով, փոխարենը՝ ավտոմոբիլային ուղևորափոխադրումները նվազել են 3 տոկոսով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել