Operativ.am-ըգրում է.

Տասնինը կաթոլիկ 
հոգեւորականներ եւ գիտնականներ Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հերետիկոս 
հայտարարելու կոչ են արել։ Սա տարբեր հարցերում տարաձայնությունների 
պատճառով ուլտրապահպանողականների առաջին գրոհը չէ պոնտիֆիկի վրա՝ հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Խմբի ամենաակտիվ ներկայացուցիչ հայր Էյդան Նիքոլսը 70-ամյա բրիտանացի 
հոգեւորական է դոմինիկացիների միաբանությունից եւ բազմաթիվ գրքերի հեղինակ 
եւ անգլախոս աշխարհում ամենահարգված աստվածաբաններից մեկը։ Մնացած 
մասնակիցներն այդքան հայտնի չեն։

«Մենք դա արել ենք որպես ծայրահեղ միջոց, որպեսզի արձագանքենք կուտակվող
վնասներին, որոնք պատճառում են Ֆրանցիսկոս պապի խոսքերն ու 
գործողությունները մի քանի տարիների ընթացքում, ինչը պատճառ է դարձել 
Կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ ամենալուրջ ճգնաժամերից մեկին»,- ասվում է
20 էջանոց նամակում։

Նամակում ասվում է, որ Ֆրանցիսկոսը շատ է մեղմացրել մի շարք հարցերում 
եկեղեցու դիրքերը։ Նամակի հեղինակները կարծում են, որ նա բավարար չափով 
կտրուկ չի դատապարտում աբորտները եւ շատ հանդուրժող է գեյերի, 
բողոքականների եւ մահմեդականների հանդեպ։

Նամակը երեքշաբթի օրը հրապարակվել է պահպանողական LifeSiteNews կաթոլիկ 
կայքում, որը բազմիցս Հռոմի պապի քննադատման հարթակ է դարձել։ Անցյալ տարի 
կայքը հրապարակել է փաստաթուղթ, որում Վաշինգտոնում Վատիկանի նախկին 
դեսպան, արքեպիսկոպոս Կառլո Մարիա Վիգանոն կոչ է անում պոնտիֆիկին հեռանալ 
պաշտոնից։

Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչը որեւէ կերպ չի մեկնաբանել նամակը, 
որը պարունակում է տասնյակ ծանոթագրություններ, մեջբերումներ Աստվածաշնչից,
նախկին պոնտիֆիկների արտահայտություններ եւ առանձին մատենագիտություն։ 
Նամակի հեղինակները հանրությանը կոչ են անում ստորագրել առցանց 
միջնորդությունը։

Պահպանողականները պնդում են, որ Կաթոլիկ-հռոմեական եկեղեցին միակ 
իսկական եկեղեցին է, իսկ նրա անդամները պետք է նպաստեն, որ այլ մարդիկ 
իրենց հավատն ընդունեն։

Նամակի հեղինակները նաեւ քննադատում են 22 մարդկանց՝ մեծ մասամբ 
Եկեղեցու նախկին կամ ներկայիս ներկայացուցիչների՝ պնդելով, որ նրանց 
շփումները Պապի հետ հաստատում են հերետիկոսության մեղադրանքները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել