Տխրություն

Համաձայն հետազոտությունների արդյունքների՝ վահանաձև գեղձի ոչ բավարար կամ չափազանց մեծ ակտիվությունը կարող է լիովին փոխել ձեր տրամադրությունը։ Վահանաձև գեղձի ոչ բավարար աշխատանքը ձեր օրգանիզմում կարող է ազդել ուղեղում երջանկության հորմոնի՝ սերոտոնինի մակարդակի վրա՝ ձեզ ստիպելով ճնշվածություն զգալ կամ անսովոր տխուր լինել։ Մյուս կողմից վահանագեղձի չափազանց մեծ հատվածը կարող է ձեզ ստիպել անհանգստություն կամ նյարդային, գրգռված վիճակ զգալ։

Փորկապություն

Եթե դուք հաճախակի եք փորկապություն ունենում ու չեք կարողանում ազատվել դրանից, դա կարող է լինել վահանաձև գեղձի վատ աշխատանքի արդյունք։

Չափազանց շատ եք քնում

Լեթարգիկ վահանաձև գեղձը կարող է ձեզ ստիպել քնատ զգալ նույնիսկ ցերեկային ժամերին։

Մազաթափություն և չոր մաշկ

Չոր և քոր եկող մաշկը կարող է հիպոթիրեոզի նշան լինել։ Մաշկի տեքստուրայի փոփոխությունը կարող է կապված լինել առավել դանդաղ մետաբոլիզմի հետ, որն իր հերթին կքչացնի քրտնարտադրությունը։ Մյուս կողմից վահանաձև գեղձի ճիշտ աշխատանքի բացակայությունը ձեր մարմնում կարող է ձեր եղունգներն ու մազերը չոր ու կոտրատվող դարձնել։

Քաշի հանկարծակի ավելացում

Համաձայն հետազոտությունների արդյունքների՝ թեպետ քաշի ավելացումը կարող է կապված լինել զանազան գործոնների հետ, այնուամենայնիվ, եթե ձեր սննդակարգում կամ ֆիզիկական քաշի մեջ որևէ փոփոխություն չեք կատարել, բայց ձեր քաշն ակնթարթորեն ավելացել է, ուրեմն՝ ինչ-որ բան այն չէ վահանագեղձի հետ։

Ինտիմ մերձեցման նկատմամբ հետաքրքրություն չկա

Վահանաձև գեղձը վճռորոշ նշանակություն ունի ձեր սեռական ակտիվության գործում, և հորմոնների անբավարարությունը կարող է ձեզ սեքսի հանդեպ անտարբեր դարձնել։

Մկանային թմրածություն կամ ցավ

Եթե դուք տարօրինակ թմրածություն եք զգում կամ ձեռքերում կամ ոտնաթաթերում՝ լարվածություն, ուրեմն՝ ձեր վահանաձև գեղձը չի կարողանում նորմալ կենսագործունեություն ապահովել։ Վահանաձև գեղձի ոչ ճիշտ աշխատանքը ձեր օրգանիզմում կարող է վնասել ձեր մարմնի նյարդերը, որոնք պատասխանատու են ձեր ուղեղից դեպի ձեր մարմնի այլ հատվածներ ազդակներ ուղարկելու համար, որպես արդյունք՝ տարօրինակ կամ անբացատրելի ծակծկոց և թմրածություն։

Թրթռացող սիրտ

Երբ մենք սովորաբար սիրահարվում ենք ինչ-որ մեկի, մեր սրտերն այնպես են բաբախում, ինչպես նախկինում երբեք։ Այնուամենայնիվ, սրտի թփթփոցը վահանաձև գեղձի աշխատանքի խափանումների ժամանակ տարբերվում է նշված թրթիռից։ Այն առավել վառ արտահայտված է. թվում է, թե սիրտը մեկ-երկու հարված բաց է թողնում։

Ոչ հստակ միտք

Առաջացած տարիքի պատճառով ձեր ուղեղը կարող է իրեն ոչ հստակ դրսևորել, բայց եթե այդ իրավիճակն առավել ինտենսիվ դառնա, դա կարող է նշան լինել այն բանի, որ դուք վահանաձև գեղձի հետ կապված խնդիր ունեք։ Ձեր մարմնում հորմոնների չափից շատ լինելը կարող է բարդացնել կոնցենտրացիայի պրոցեսը, և դա մոռացկոտություն է հարուցում։

Արյան բարձր ճնշում

Հնարավոր է՝ դուք ստիպված կլինեք ստուգել ձեր վահանագեղձը, եթե դուք արյան բարձր ճնշում ունեք ու ի վիճակի չեք լուծելու այդ խնդիրը։ Ոչ բավարար չափով ակտիվ վահանագեղձը կարող է հանգեցնել «վատ» խոլեստերինի բարձր մակարդակի, ինչն էլ կարող է արյան բարձր ճնշման պատճառ դառնալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել