Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել ՌԴ-ում համացանցի կայունության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Օրենքը նախատեսում է պաշտպանել ՌԴ-ում համացանցի աշխատանքի կայունությունը` արտասահմանից եկող սպառնալիքների դեպքում: Այն ուժի մեջ կմտնի նոյեմբերից:
 
Կձևավորվի համացանցի մոնիթորինգի ու կառավարման կենտրոն, որը կապահովի կապի միջոցների հասանելիությունը` արտակարգ իրավիճակների դեպքում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել