Չիզքեյքն արդեն հասցրել է մեզ մոտ էլ ամենասիրված աղանդերներից դառնալ։ Այսօր առաջարկում ենք միասին բալի չիզքեյք պատրաստել։ Հիմքի համար վերցնենք սովորական թխվածքաբլիթներն ու անցնենք գործի։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Թխվածքաբլիթ – 300 գ
  • Շաքարավազ – 6 ճ/գ
  • Սերուցք – 400 գ
  • Դոնդողանյութ – 15 գ
  • Բալ – 80 գ
  • Կաթնաշոռ – 500 գ
  • Հալած կարագ – 200 գ
  • Վանիլային շաքար – 16 գ
  • Բալի դոնդող – 90 գ

Պատրաստման եղանակը

1. Մանրացրեք թխվածքաբլիթը և խառնեք հալած կարագի, վանիլային շաքարի և 2 ճաշի գդալ շաքարավազի հետ։

2. Այս զանգվածը լցրեք առանձնացող կողքերով ձևամանի մեջ (մինչև 25 սմ տրամագծով) և գդալով հարթեցրեք։

3. Դոնդողանյութը բացեք սառը ջրի մեջ և թողեք՝ ուռչի։ Կաթնաշոռը, վանիլինն ու 4 ճաշի գդալ շաքարավազը բլենդերով հարեք։ Զանգվածին աստիճանաբար ավելացրեք ուռած ժելատինը և յուղոտ հարած սերուցքը։

4. Պատրաստի միջուկը լցրեք ձևամանի մեջ՝ թխվածքաբլիթներով պատրաստված շերտի վրա և զարդարեք բալերով։

5. Բալի դոնդողը բացեք, ինչպես գված է տուփի վրա, թողեք՝ մի քիչ սառչի և լցրեք կաթնաշոռային զանգվածի վրա։

6. Չիզքեյքը դրեք սառնարան առնվազն 4-5 ժամով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել