24news.am-ը գրում է.

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այսօր նշվում է աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը։ Տոնի առթիվ 24News-ը հարցումներ անցկացրեց քաղաքացիների շրջանում՝ պարզելու նրանց կարծիքը, թե որքանով է տոնը նշվում կամ ընդունված քաղաքացիների շրջանում, և որքանով են պաշտպանված աշխատողների իրավունքը։

Հարցվածների մեծ մասի կարծիքով Հայաստանում լիարժեք պաշտպանված չեն աշխատողների իրավունքները՝ օրինակ հանգստյան օրերին մարդկանց աշխատացնում են, բայց հավելյալ չեն վճարում։
«Կառավարուրությունը թերություններ շատ ունի, էսօր պաշտպանված են մենակ Նիկոլն ու իր հետ քայլողները»,-ասաց քաղաքացիներից մեկը։ 

Մեկ այլ քաղաքացի էլ ընդգծեց․ «Մարդկանց իրավագիտակցությունը ցածր է, չգիտեն իրենց իրավունքները, որ պաշտպանեն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել