Դերասաններ Լեոնարդո Դի Կապրիոն և Բրեդ Փիթը 10-ական միլիոն դոլար են ստացել Քվենթին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» նոր ֆիլմում նկարահանվելու համար, հաղորդում է The Variety-ն:

Պորտալի տվյալներով Դի Կապրիոյի և Փիթի գործընկերուհին՝ Մարգո Ռոբին, նույնքան հոնորար է ստացել «Վայրի թռչուններում» նկարահանվելու համար:

Ինչպես նշվում է, դերասան Ռայան Ռեյնոլդսը մոտ 27 միլիոն դոլար է վաստակել Netflix-ի «6 Underground»-ում նկարահանվելու համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցանցում հայտնվել է «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի առաջին թրեյլերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել