Հինգ ամենաարագաճ շուկաների մեջ են Չիլին, Սինգապուրը և Մալթան:

Անցյալ տարի համաշխարհային գույքի 45-ից շուկաներից 24-ում անշարժ գույքի գներն աճել են: Աճի տեմպով առաջատարը Մալթան, Ֆիլիպիններն ու Նիդեռլանդներն են: Հաղորդում է Global Property Guide-ը:

Մալթայում գույքի գները տարվա ընթացքում աճել են 10.5% -ով`դրանով ցուցանիշի աճի համաշխարհային ռեկորդ սահմանելով: Մակաթին (Ֆիլիպիններ) երկրորդ տեղում է. անշարժ գույքի գները աճել են 9.9%-ով: Երրորդ տեղը գրավում է Նիդեռլանդները` 8.5%-ով:

Հինգ առաջատար շուկաներում նաև Սինգապուրն ու Չիլին են: Գույքի գները այստեղ աճել են համապատասխանաբար 7.3 և 6.9%-ով: Ռուսաստանը զբաղեցրել է 21-րդ տեղը. գինը բարձրացել է 1 տոկոսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել