ԱՄՆ Վաշինգտոն քաղաքի 64-ամյա բնակչի անհետանալու մասին հայտարարել է նրա կինը, երբ տղամարդը տուն չի վերադարձել պայմանավորված ժամին:

Ռենջերներն ու կամավորները մի քանի օր տևած որոնումներից հետո կարողացել են անտառում հայտնաբերել անհետացած տղամարդուն և նրա շանը, հաղորդում է BuzzFeed-ը:

Շատ արագ հաջողվել է հայտնաբերել ճանապարհի եզրին կայանված տղամարդու ավտոմեքենան, որտեղ եղել է քարտեզ բոլոր այն վայրերով, որոնք ցանկանում էր այցելել արշավների սիրահարը:

Որոնումների համար զգալի ժամանակ կպահանջվեր, եթե փրկարարները չլսեին շան հաչոցը: Կես ժամ անց, ռենջերները կարողացել են մոտենալ շանը և պարզվել է, որ այդ ընթացքում նա հսկել է տիրոջը:

«Եթե չլիներ հավատարիմ Դեյզիի հաչոցը, մենք հազիվ թե կարողանայինք գտնել տղամարդուն»,- ասել է շերիֆ Փիրսը:

Դատելով տղամարդու մարմնի վնասվածքներից՝ նա ընկել է բարձրությունից և մահացել ստացած վերքերից: Միևնույն ժամանակ, առանց Դեյզիի օգնության տղամարդուն գտնելն անհնար կլիներ, քանի որ նա ընկել էր խիտ թփուտների մեջ, ուր մտնելը նույնիսկ շան համար էր դժվար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել