Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր աշխատանքով չի զիջի ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգթոնին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Զելենսկին իրեն չի համեմատել Վաշինգթոնի հետ: Նրա խոսքերով՝ իր պոստում նա կաշխատի բարեխղճորեն: Բացի այդ՝ Զելենսկին խոստացել է չհիասթափեցնել ուկրաինացիներին:

«Աշխատիր, որպեսզի քո հոգում չմարեն երկնային կրակի այս փոքրիկ կայծերը, որոնք կոչվում են խիղճ»,- Վաշինգթոնին ցիտել է Զելենսկին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի ԿԸՀ-ն հայտարարել է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները:

Ուկրաինայում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել մարտի 31-ին, երբ թեկնածուներից ոչ մեկը ձայների անհրաժեշտ քանակ չի ստացել առաջին փուլում հաղթելու համար: Առաջատարը Վլադիմիր Զելենսկին էր՝ 30.24%-ով: Երկրորդ տեղում երկրի ներկայիս նախագահ Պետրո Պորոշենկոն էր՝ 15.95%-ով:

Ապրիլի 21-ին կայացած ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Վլադիմիր Զելենսկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել