Armsport.am-ը գրում է.

Բարձրագույն խմբի առաջնության 30-րդ տուրում «Փյունիկն» արդեն 2:0 հաշվով հաղթում է «Արարատ-Արմենիային»:

Առաջին կեսում թիմերը չէին կարողացել գրավել միմյանց դարպասները, իսկ արդեն երկրորդ կեսի հենց մեկնարկում Ալեքսանդր Տարխանովի սաները 3 րոպեում երկու անգամ գրավեցին Դմիտրի Աբակումովի պաշտպանած դարպասը:

Նախ տուգանայինի իրացումից հետո երկրորդ փորձից Ուսման Մոհամեդը գլխի փայլուն հարվածով եզրափակեց աջ եզրից հետևած փոխանցումը ու բացեց խաղի հաշիվը, իսկ 51-րդ րոպեին Արթուր Միրանանը դարձյալ գլխի հարվածով ավարտին հասցնելով իր թիմի հիանալի կոմբինացիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել