Armsport.am-ը գրում է.

«Լիվերպուլի» հաձակվող Սադիո Մանեն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» կողմից հետաքրքրության վերաբերյալ շշուկները:

«Ռեալ» տեղափոխությո՞ւնը. ըստ իս, դուք եք գրում այդ մասին: Ես կարդում եմ, ինչպես՝ իմ ընկերները: Ես հարգում եմ Պրիմերան, բայց Պրեմիեր-լիգան նույնպես հիանալի մրցաշար է, և բոլոր ֆուտբոլիստները ցանկանում են հանդես գալ այստեղ»,- Մանեի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, որն ակումբ է վերադարձել մարտին՝ հրաժարականից 8 ամիս անց, ցանկանում է թիմում տեսնել Մանեին:

Ընդ որում, ԶԼՄ-ների տեղեկություններով, «Լիվերպուլը» մտադիր չէ բաժանվել սենեգալցի ֆուտբոլիստից:

Մանեն 2016 թվականից է հանդես գալիս «Լիվերպուլում»: Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա հարձակվողն անգլիական Պրեմիեր-լիգայի 34 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 20 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել