Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն, խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Կոնոր Մաքգրեգորը «Թվիթերում» գրառում է կատարել հայերի մասին: Նա աշխարհին կոչ է արել կատակ չանել հայերի հետ.

«Ես ամբողջ ընթացքում հայերի հետ եմ եղել: Դիլոն Դենիսն ու Քարդաշյանները:

Գործ մի՛ ունեցեք նրանց` հայերի հետ: Նրանք մինչև վերջ պայքարում ու հասնում են իրենց ուզածին»,- գրել է Մաքգրեգորը` պատասխանելով օգտատերերից մեկի գրառմանն այն մասին, որ նա աջակցում է Դիլոն Դենիսին և հայերին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

Նշենք` Դիլոն Դենիսը, որը բրազիլական ջիու-ջիտսու մարզաձևում աշխարհի չեմպիոն է, ընդգրկված է Մաքգրեգորի թիմում ու նախկինում հայտարարել է, որ կիսով չափ հայ է:

Այս գրառումից հետո իռլանդացին քննադատության է ենթարկվել ադրբեջանցիների և թուրքերի կողմից: Որոշ օգտատերեր մեկնաբանություններում անգամ վիրավորել ու սպառնացել են նրան` հայերին ցույց տված աջակցության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել