1996 թ.-ի այս օրը` մայիսի մեկին, ծնվել է ՀԵՐՈՍ Անդրանիկ Զոհրաբյանը: 116 դիրքի չորս հերոսները՝ Արմենակ Ուրֆանյան, Անդրանիկ Զոհրաբյան, Քյարամ Սլոյան և Ռոբերտ Աբաջյան, իրենց կյանքի գնով պահեցին Մարտակերտը: Նրանք 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսված պատերազմում կարողանում են թշնամու համար ստեղծել խնդիրներ: Տղերքը դիրքից ողջ մարտադաշտը վերցնում են խաչաձև կրակի տակ, ինչն էլ թշնամուն թույլ չի տալիս գրանցել ցանկալի արդյունքը: Կռվի ամենաթեժ պահին հրամանատար Արմենակ Ուրֆանյանը խրամաբջիջից ձայն է տալիս. «Անդո ջան, ապրես, ցավդ տանեմ, էդպես պահի, հալալ ա քեզ»...
Նրանք հերոսաբար կասեցրին թշնամու առաջխաղացումը և կանխեցին Մարտակերտի անկումը: Ընդհանրապես, այս չորս հերոսների մասին առանձին խոսել հնարավոր չէ, հավաքական հերոսի կերպարի մեջ են իրենք...
Ռոբերտ Աբաջյանը փորձել է փրկել արդեն վիրավոր Անդրանիկ Զոհրաբյանի կյանքը, բայց...
Ապրիլի 8-ին միջազգային կառույցների որոնողական աշխատանքների շնորհիվ փնտրվեց և գտնվեց գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի մարմինը... Անդրանիկը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ «Մարտական ծառայության» մեդալով։
Ծնունդդ շնորհավոր, ՀԵՐՈՍ... Հավերժ փառք քեզ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել