«ՀՀ իշխանությունները պատերազմ են հայտարարել կոռուպցիային՝ միաժամանակ վեր հանելով նախկինների չարաշահումները: Միայն թե զարմանալի է փաստը, որ համառ լռություն է նախկին վարչա­պետ, իսկ այժմ ԵԱՏՄ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման տարիներին տեղի ունե­ցածի հետ կապված, մինչդեռ այն ժամանակ սկանդալների պակաս չկար: 

Հիշում եք թանկարժեք բիոզուգարանների պատմությունը. ՀՀ պետական բյուջեի միջոցներից 124 մլն դրամ կամ մոտ 340 հազար ԱՄՆ դոլար էր ծախսվել երկու բիոզուգարան գնելու համար, բայց այդպես էլ դրանք չաշխատեցին: Ասել է թե՝ պարզապես վատնել էին պետական միջոցները: 

Տ. Սարգսյանի կառավարության գործունեության հետ կապված լրջագույն բացահայտումներ էին արել նաև այն ժամանակ նախագահի Վերահսկողական ծառայությունն ու Վերահսկիչ պալատը: Բայց, փաստորեն, այսօր այդ փաստերը որևէ մեկն ուսումնասիրության առարկա չի դարձնում: 

Ավե­լին՝ երեկ Տ. Սարգսյանը մասնակցում էր Երևանում անցկացվող Եվրասիական տնտեսական միության միջկա­ռավարական խորհրդի նիստին՝ հանդիպելով նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել