Այսօր մի ամբողջ օր տարբեր ԶԼՄ-ներից ինձ զանգահարում էին, որպեսզի մեկնաբանություն ստանան վերջին օրերին մեր կուսակցության շուրջ տարատեսակ «աղմկոտ» իրավիճակների մասին։

Նախ՝ ասեմ, որ ինձ մոտ կա հստակ տպավորություն, որ տեղեկատվական դաշտը շատ ակտիվ և կոպիտ օգտագործվում է որոշ ուժերի կողմից, որպեսզի մեզ ներքաշեն անիմաստ և անբովանդակ քննարկումների մեջ տարատեսակ սուտ օրակարգերի շուրջ։ Դա շատ պարզ երևում է, երբ վերլուծում ես, թե ինչպես և ում կողմից տեղեկատվական դաշտ են նետվում զավեշտալի և անգրագետ «տեղեկատվական թրենդներ»։

Ըստ իս` քաղաքական սադրանքներ կազմակերպողների մոտ, հիմնական նպատակները երկուսն են․

1. Քաղաքական դաշտ նետել տեղեկություններ, որոնք մեզ կներքաշեն դատարկ և անբովանդակ դիսկուրսի մեջ հազար ու մի անիմաստ թեզերի շուրջ։
2. Վարկաբեկել մեզ՝ փորձելով «ռեյտինգաթափ» անել մեր ուժին։

Այս ամենի վերաբերյալ կարող եմ ասել միայն մի բան․ ես իսկապես ցավում եմ այն մարդկանց համար, ովքեր իրենց դրել են հմուտ քաղտեխնոլոգների տեղ և իրենց արևին քաղաքական «ծուղակներ» են պատրաստում մեզ համար։
Ախր մի փոքր մտածեին էլի, թե չէ իսկապես վիրավորական է, թե ինչ պրիմիտիվ մեթոդներով եք մեզ փորձում հունից հանել։ Մի փոքր ծիծաղելի է, երբ տեսնում եմ, թե ինչպես են լուրջ դեմքով լուրջ մարդիկ անում պարզունակ քայլեր, որով, ըստ իրենց հաշվարկների, կարող են մեզ «հանգստացնել»։

Ուրեմն, ցավներդ տանեմ, դուք նույնիսկ չեք պատկերացնում` որքան հեշտ է հաշվարկել ձեր քայլերի և գործողությունների բուն իմաստը, ուստի կոչ եմ անում դադարել զբաղվել անիմաստ ջուրծեծոցիով և վերադառնալ բովանդակալից դաշտ, ոչ թե զբաղվել պրիմիտիվ քաղաքական խաղերով, այլ զբաղվել այն լուրջ հարցերով, որոնց առջև այսօր կանգնած է մեր պետությունը։

Եվ կրկնելով թևավոր խոսքերը` կարող եմ ասել միայն մի բան՝ հանգիստ նստեք տեղներդ)))), մեկ ա, ձեր ուզածին չեք հասնի։)))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել