Օրվա ընթացքում մենք տասնյակ անգամներ դիպչում ենք առարկաների, որոնք մեզ շրջապատում են։ Դրանցից մի քանիսին դիպչելուց հետո մենք անպայման լվանում ենք ձեռքերը։

Պարզվում է՝ կան իրեր, որոնք նույնպես պետք է հաճախ լվանալ կամ խոնավ շորով սրբել։ Այսօր այդպիսի 5 իր ենք ներկայացնում։

Բանալիներ

Տան, մեքենայի, գրասենյակի և այլ բանալիներ, որոնք մեր ձեռքում են լինում, գրպաններում, պայուսակում, այդ պատճառով էլ մշտական դեզինֆեկցիայի կարիք ունեն։

Խոհանոցային սրբիչներ

Եթե կտորից սրբիչներ եք նախընտրում, ապա փոխեք դրանք հաճախ, առնվազն շաբաթը մեկ անգամ։

Սրճեփ մեքենա

Որքան էլ խնամքով դուք վերաբերվեք սարքի հետ, միևնույն է, կմնան կեղտոտված հատվածներ, որոնք կարող են մանրէների բույն լինել։ Սովորություն դարձրեք լվանալ այն ամեն սուրճ եփելուց հետո։

Լվացարան

Այստեղ մենք լվանում ենք ձեռքերը, ամանները, մթերքները։ Այդ պատճառով էլ պարտադիր օրվա վերջում լվացեք լվացարանը դեզինֆեկցող միջոցներով։

Հեռախոս

Թերևս օրվա ընթացքում ամենակեղտոտվող իրը։ Հեռախոսը ձեռքին մենք փաստացի ամբողջ օրն ենք անցկացնում, այնպես որ, ցանկալի է հաճախակի սրբել այն մանրէազերծող անձեռոցիկով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել