Հնդկական Թելանգանա նահանգում տասնյակ ուսանողներ ինքնասպանություն են գործել քննությունների վատ արդյունքների պատճառով, հաղորդում է Fox News-ը:

Փետրվարին և մարտին քննություններ է հանձնել մոտ մեկ միլիոն դիմորդ: Նրանցից գրեթե 350 հազարը վատ գնահատականներ են ստացել: Քննությունը չհանձնած 20 ուսանողներ ինքնասպանություն են գործել: Այլ տվյալների համաձայն՝ զոհերն ավելի շատ են եղել. Daily Mail-ը հաղորդում է 21 ինքնասպանության փաստի մասին:

Ուսանողների ծնողները կասկածում են, որ վատ արդյունքների պատճառը եղել է թեստերը մշակող ծրագրային ապահովման սխալը: Կուսակցությունների աջակցությամբ փողոցային բողոքի ակցիաներից հետո իշխանությունները համաձայնել են վերստուգել բոլոր անբավարար արդյունքներով թեստերը: Թեստերի արդյունքները բողոքարկել են անհրաժեշտ միավոր հավաքած ևս 50 հազար ուսանողներ, որոնք դժգոհ են եղել գնահատականից:

Կալվակունտլա նահանգի ղեկավար Չանդրաշեկհար Ռաոն ուսանողներին կոչ է արել հապճեպ քայլեր չանել: «Անհաջողությունը քննության ժամանակ չի նշանակում, որ կյանքը չի հաջողվել,- հայտարարել է նա:- Կյանքն անգին է: Նույնիսկ եթե ձախողել եք քննությունները, դուք անպայման բազմաթիվ այլ հնարավորություններ կունենաք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել