Կանադայի Քվեբեկի համալսարանի եգիպտագետները եզրակացրել են, որ մինչև Թութանհամոնի գահ բարձրանալը Եգիպտոսը միաժամանակ ղեկավարել են նրա երկու քույրերը: Այս մասին հաղորդվում է Phys.org-ում հրապարակված մամլո հաղորդագրությունում:

Հետազոտողները վերլուծել են գերեզմանի խորհրդանիշները, որը հայտնաբերվել է 1922 թ.-ին և կարող էր պատկանել թագուհուն, որը կառավարել էր Եգիպտոսը մինչև Թութանհամոնի գահ բարձրանալը: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ դա կարող էր Նեֆերտիտին չլինել, ինչպես համարվում էր նախկինում, այլ նրա դուստրերը փարավոն Էհնատոնի հետ ամուսնությունից՝ Մերիտատոնը և Նեֆերնեֆրուատոնը: Նրանք կարող էին երկիրը կառավարել մեկ անունով:

Փորձագետների կարծիքով՝ նրանք իշխանությունը զավթել են Էխնատոնի մահից հետո, որը կառավարել է 17 տարի և մահացել մ.թ.ա. 1334-1336թթ.-ին, իսկ 4-5 տարեկան Թութանհամոնը դեռ շատ փոքր էր երկիրը կառավարելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել