Չինաստանի հարավային Ցզյանմեն քաղաքում դատարանը Կանադայի քաղաքացուն մահապատժի է դատապարտել թմրանյութերի վաճառքի համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով չինական լրատվամիջոցներին:

Նշվում է, որ ամբաստանյալ Ֆան Վեյը ներգրավված է եղել հոգեմետ դեղերի առանձնապես խոշոր չափերի վաճառքի մեջ: Միաժամանակ դատավճիռ է կայացվել նաև նրա 10 մեղսակիցների նկատմամբ, այդ թվում՝ մեկ ԱՄՆ և չորս Մեքսիկայի քաղաքացիների:

Հետաքննության նյութերի համաձայն՝ հանցավոր խումբը զբաղվել է մետամֆետամինի գաղտնի արտադրությամբ, ինչպես նաև դրա իրացման ստվերային ցանց է ստեղծել: Հանցագործներից մի քանիսը դատապարտվել են ցմահ ազատազրկման, ինչպես նաև մահապատժի՝ երկու տարվա հետաձգմամբ: Դատարանը որոշել է առգրավել նաև խմբի պարագլուխ Ֆան Վեյի ունեցվածքը:

Չինաստանում թմրամիջոցների տարածման վերաբերյալ խիստ օրենքներ են գործում: Օրինակ՝ ավելի քան 50 գրամ հերոինի արտադրության և վաճառքի համար կարող է մահապատիժ սահմանվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել