Երեկ հայտնել էինք, որ Հպարտ քաղաքացու տոնի օրը կառավարական դաչաներ բավականին թանկարժեք կահույք էին տարել Bogart կահույքի սրահից: Կից տեղադրել էինք վերոգրյալի մասին հավաստող լուսանկարներ և կատարել էինք համապատասխան հարցումներ թե՛ կառավարությանը, թե՛ կահույքի սրահին (ի դեպ, Bogart-ում շատ խուսափողական պահվածք են դրսևորել, որը մեր ուշադրության կենտրոնում է լինելու այսուհետ): Արդեն այսօր (մոտ 25 րոպե առաջ) Bogart կահույքի սրահի նույն պետհամարանիշներով մեքենան Կառավարական ամառանոցներից հետ է տարել ամսի 27-ին այնտեղ տարված գույքը: 

Իհարկե, խիստ ողջունելի է Կառավարության այսքան արագ արձագանքը մեր հրապարակմանը, բայց, միևնույն է, այս հարցում մենք մաքսիմալ հետևողական ենք լինելու և պարզելու ենք, թե ի՞նչ կահույք է տարվել ամառանոց, ի՞նչ գնով, հատկապես ի՞նչ միջոցներով, ինչի՞ համար է գնվել/վարձակալվել տվյալ կահույքը: 

ՀԳ. Նենց որ, էս դեպքում չեն գործելու սուտը, կռուտիտն ու գեղցու շուստրիությունը: Իսկ Bogart կահույքի սրահին մենք կստիպենք հաշվետու լինել քաղաքացիներին, երբ այդ հաշվետվությունը վեր է իրենց կոմերցիոն գաղտնիքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել