«Հայաստանի պետական համակարգում տեղի ունեցող փոփոխությունները, բացի զանգվածային կրճատումներից, մեկ այլ առանձնահատկություն ունեն: Ըստ էու­թյան նախարարությունների վերակազմա­վորման անվան տակ փաստացի հիմքից ստեղծվելու են նոր կառույցներ: 

Նախ, բո­լոր աշխատակիցներին օրենքով նախա­տեսված կարգով ազատելու են աշխա­տանքից, իսկ հետո նոր նշանակումներ կատարեն: Սպասելի է, որ իշխանություն­ները նշանակելու են նրանց, ում այդ դեպ­քում տվյալ նախարարը ցանկանա՝ այդ կերպ ազատվելով «պատուհաս» դարձած կադրերից: 

Փաստացի իշխանությունները գտել են ոչ միայն նախկին համակարգի կադրերից ազատվելու, այլ նաև սեփական «քայլողներին» աշխատանքով ապահովե­լու բաղադրատոմսը: 

Ընդ որում՝ այդ ամե­նը կիրականացվի բացառապես օրենքի տառին համապատասխան, այսինքն՝ թղթերով ամեն բան կարգին կլինի: Միայն թե, առկա են լուրջ անհանգստություններ, որ դրա արդյունքում դուրս կմնան պրոֆե­սիոնալները, որպեսզի իշխող ուժը կարո­ղանա տեղավորել բոլոր «սվոյներին»»,-գրում է թերթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել