Operativ.am-ը գրում է.

ՄԱԿ գլխավոր 
քարտուղար Անտոնիու Գուտերիշը մտահոգություն է հայտնել այլատացության հիման
վրա կատարված հանցագործությունների թվի աճի վերաբերյալ, եւ դրանց 
տարածումը կապել է ինտերնետի հետ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ամբողջ աշխարհում մենք տեսնում ենք անհանդուժողականության 
անհանգստացնող զանգվածային վերելք եւ ատելության վրա հիմնված 
հանցագործություններ, որոնք կատարվում են կրոնական վայրերում։ Միայն վերջին
օրերին գրոհների են ենթարկվել սինագոգը՝ ԱՄՆ-ում, եւ եկեղեցին՝ Բուրկինա 
Ֆասոյում»,- նշել է նա երկուշաբթի օրը տարածված հայտարարությունում։

Գլխավոր քարտուղարը հավաստիացրել է, որ «նման ատելության կենտրոնցման 
վայր են համարվում ինտերնետում որոշ ռեսուրսներ, որտեղ իրար նման մտածող 
այլատյացները գտնում են միմյանց»։ Նման հարթակները, Գուտերիշի կարծիքով, 
ծառայում են միջկրոնական ատելության տարածմանն ու ուժեղացմանը։

«Նման ատելությունը սպառնում է բոլորին, հենց այդ պատճառով դրա դեմ 
պայքարը յուրաքանչյուրի գործն է։ Քաղաքական եւ կրոնական առաջնորդները 
հատուկ պատասխանատվություն են կրում խաղաղ համագոյակցության քարոզչության 
համար։ Ես այս հարցում ակնկալում եմ կառավարությունների եւ քաղաքացիական 
միավորումների աջակցությունը»,- ամփոփել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել