Շոտլանդիայի բնակչուհին վիճակախաղում հաղթելուց հետո պատմել է, որ հոգնել է անգործությունից: Ջեյն Փարկի խոսքերով՝ նա մտածում է աշխատանքի ընդունվելու մասին, հաղորդում է «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի կայքը:

Ջեյն Փարկը 17 տարեկանում մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ է շահել, երբ առաջին անգամ վիճակախաղի տոմս է գնել: Նա արդեն աշխատելու կարիք չուներ:

Սակայն չորս տարի անց աղջիկը Twitter-ում դժգոհել է անգործությունից հոգնելուց:

«Ես և ընկերուհիս այնքան ենք հոգնել ոչ մի բան չանելուց, որ մտածում ենք աշխատանքի անցնելու մասին»,- գրել է նա:

Շոտլանդուհու խոսքերով՝ նա հոգնել է նոր ավտոմեքենաներից, շրջագայություններից, պլաստիկ վիրահատություններից և անշարժ գույքից: Հիմա նա ցանկանում է մի քիչ աշխատել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել