Քունը պետք է հանգստանալու, թուլանալու և էներգիան վերականգնելու ժամանակը լինի։ Եթե դուք աշխատանքի ժամանակ սթրեսի մեջ եք ընկնում, ապա համապատասխանաբար լավ քունը կարող է արագ վերականգնել ձեզ։ Ռեժիմի խախտումը, որը համադրվում է նաև հիպերտոնիայի հետ, լի է նոր վտանգներով։

Շուրջ 18 տարի տևած հետազոտությանը մասնակցել են 25-ից 65 տարեկան շուրջ 2000 հիպերտոնիկ։ Պարզվել է, որ հիպերտոնիան անքնության և սթրեսի հետ միասին 3 անգամ մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը։ Նշվում է, որ աշխատավայրում առաջացող սթրեսը նշանակում է պահանջվող բարձր որակներ և ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորության բացակայություն։

Ըստ մասնագետների՝ քնի խանգարումը կապված է քնելու դժվարության և քնի ընթացքում անընդհատ արթնանալու հետ։ Քնի խանգարումը սթրեսային աշխատանք ունեցող մարդկանց մոտ ամենաշատ հանդիպող խանգարումներից մեկն է։ Նրանք հաճախ առավոտյան շատ շուտ են արթնանաում և սկսում են մտածել իրենց աշխատանքի մասին։ Եթե մարդը մի քանի տարիների ընթացքում տառապի արդյունաբերական սթրեսով և քնի խանգարմամբ, ապա մի քանի անգամ կմեծանա նրա մահանալու հավանականությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել