Փակ ակումբներ, կառավարական կազմակերպություններ և հին գտածոներով պահոցներ. աշխարհում գոյություն ունեն մի շարք վայրեր, որոնց գտնվելու վայրը խիստ գաղտնի է պահվում, և այնտեղ կարող են մուտք գործել միայն ընտրյալները։

Ձեզ ենք ներկայացնում 5 գերգաղտնի վայր, որտեղ հայտնվելը գրեթե անհնար է։

39 սենյակ

Առեղծվածային կազմակերպություն, որը գտնվում է Հյուսիսային Կորեայում։ 39 սենյակը ստեղծվել է 1970 թվականին։ Որոշ ենթադրությունների համաձայն՝ այս կազմակերպության նպատակը կառավարությանը ձեռնտու անօրինական գործունեությամբ զբաղվելն է։ Համարվում է, որ հենց այստեղ են փոխանակվում արտասահմանյան թղթադրամները, ինչպես նաև վաճառվում զենքեր։ 39 սենյակի գտնվելու վայրը հայտնի չէ։

«Բոհեմյան պուրակ»

«Բոհեմյան պուրակը» էլիտար ակումբ է, որը գտնվում է Կալիֆոռնիայի հին անտառներից մեկում։ Սկսած 1899 թվականից՝ ամեն տարի այստեղ են հավաքվում աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ։ Ակումբին անդամագրվելու համար հարկավոր է հերթ պահել 15 տարի։ Մասնակիցները կարող են հյուրեր հրավիրել, ովքեր պետք է գաղտնիությունը պահպանելու փաստաթուղթ ստորագրեն։

Ակումբի նշանաբանն է՝ «Սարդոստայն հյուսող սարդերը այստեղ չեն գալիս», ինչը նշանակում է, որ գործերը պետք է թողնել դրսում։ Սակայն համարվում է, որ, անտեսելով այս խոսքերը, հենց այստեղ է 1942 թվականին հաստատվել ատոմային ռումբ ստեղծելու «Մանհեթենյան նախագիծը»։

White’s ջենթլմենների ակումբ

Անգլիայում գտնվող այս ակումբը հիմնադրվել է 1693 թվականին։ Ակումբը հայտնի է իր «խաղադրույքների գրքով», որի մեջ նշվում են տարօրինակ վեճերի արդյունքները։ Օրինակ՝ 3000 ֆունտ խաղադրույք էր կատարվել այն բանի վրա, թե որ կաթիլն ավելի արագ կգլորվի ապակու վրայով։ Կանանց մուտքը ակումբ խստիվ արգելվում է։ Որպես կանոն, ակումբին անդամակցում են միայն հարուստները, քաղաքական գործիչները, սպորտսմենները և նկարիչները։ Ակումբի անդամ դառնալու համար հարկավոր է ստանալ 3 մասնակցի հրավեր։

Մետրո 2

Մետրոյի գաղտնի ուղի, որը գտնվում է 210 մ խորության տակ։ Ուղին կառուցվել է Ստալինի կառավարման ժամանակահատվածում և միացնում է այնպիսի ստրատեգիական օբյեկտներ, ինչպիսիք են Կրեմլը և օդանավակայանը։ Այստեղ կարող են մուտք գործել միայն հատուկ կառավարական անցագիր ունեցող մարդիկ։

Գաղտնի արխիվ

Արխիվ մտնելու իրավունք ունեն միայն Հռոմի պապը և մի քանի եկեղեցական պաշտոնյաներ։ Արխիվի երկարությունը կազմում է 84 կմ, որտեղ պահվում են միլիոնավոր փաստաթղթեր։ Որոշ փաստաթղթեր ունեն 1200 տարվա պատմություն։ Այս արխիվում հայտնվելու միակ տարբերակը գիտությամբ զբաղվելն է և ձեր կատարած աշխատանքի կարևորության աստիճանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել