Մյունխենի տեխնիկական համալսարանի հետազոտողները նախազգուշացրել են, որ մահացու վտանգավոր կարող են լինել անքնությունը և աշխատավայրում սթրեսը: Այս մասին ասվում է EurekAlert! կայքում:

Ինչպես նշվում է, սթրեսը և քնի խանգարումը ավելացնում են հիպերտոնիայով հիվանդ աշխատակիցների սիրտ-անոթային խնդիրների պատճառով մահվան ռիսկը:

Գիտափորձին մասնակցել է 25-65 տարեկան 1959 հիպերտոնիկ, որոնց կյանքին գիտնականները հետևել են 18 տարի շարունակ:

Պարզվել է, որ սթրեսի պատճառով սիրտ-անոթային հիվանդություններով մարդիկ մահացել են 1,6 անգամ ավելի հաճախ, ընդ որում՝ անբավարար քնի դեպքում մահացու ելքի հավանականությունը մեծանում է 3 անգամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել