Երեխաների ծնունդը պետք է որ երջանիկ դարձնի իրենց ծնողներին։ Տնտեսագետները և հոգեբանները՝ Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից, որոշել են ստուգել այդ դրույթի ճշմարտացիությունը։

Պարզվել է, որ երեխաներն իրոք երջանկություն են բերում իրենց ծնողներին, սակայն միայն այն դեպքում, եթե նրանց դաստիարակության համար ծախսերը շատ մեծ չեն, գրում է MedikForum-ը։

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ եթե ընտանիքում երեխաների ի հայտ գալը ֆինանսական բեռ է դառնում ծնողների համար, ապա այդ իրադարձությունը բացասական ազդեցություն է թողնում նրանց երջանկության մակարդակի վրա։ Իսկ եթե երեխաները ծնվում են առավել ապահովված ընտանիքում, ապա, անկասկած, երջանկացնում են իրենց ծնողներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել