Yerkir.am-ը գրում է.

Միացյալ Ազգերի կազմակերպությունը Մոզամբիկին և Կոմորյան կղզիներին կշնորհի 13 միլիոն ԱՄՆ դոլար`երկրում սննդի, ջրի և ենթակառուցվածքների վերանորոգմանն աջակցելու նպատակով: Այս մասին կազմակերպությունը հայտարարել է կիրակի երեկոյան այն բանից հետո,երբ երկրում մեկ ամսվա ընթացքում թվով երկրորդ ցիկլոնն է մոլեգնել, տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:

Կինեթ անունով ցիկլոնը հինգշաբթի օրը մոլեգնել էր աֆրիկյան հանրապետության հարավային շրջանում հենց այն ժամանակ, երբ երկիրը դեռ նոր էր սկսել վերականգնվել անցյալ ամիս «Իդաի» ցիկլոնի պատճառած վնասներից:

Իդաին, որը տասնամյակների ընթացքում մոլեգնած ամենահուժկու արևադարձային փոթորիկն էր, տեղափոխվել էր Զիմբաբվե և Մալաուի`խլելով ավելի քան 1000 մարդու կյանք:

Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ Կինեթը կարող է Մոզամբիկում երկու անգամ ավելի շատ քանակության անձրևի պատճառ դառնալ, քան Իդաին: Այն արդեն խլել է 5 մարդու կյանք այն բանից հետո, երբ վերջինիս մոլեգնելու հետևանքով երկրում ջրհեղեղներ են սկսվել, որոնք էլ իրենց հերթին ափերից հանել են գետերին և հեղեղել գյուղեր:

Կինեթ անունով ցիկլոնը մոլեգնել է Մոզամբիկի Կաբո Դելգադո հարավային նահանգում հինգշաբթի երեկոյան` հողին հավասարեցնելով ամբողջական գյուղեր: Փոթորիկի արագությունը մեկ ժամում հասնում է 280 կիլոմետրի:

Համաշխարհային բանկի գնահատմամբ`Մոզամբիկում և այլ երկրներում տեղի ունեցած փոթորիկների պատճառած վնասներից վերականգնվելու համար անհրաժեշտ է ավելի քան 2 միլիարդ ԱՄՆ դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել