Օսմանյան կայսրությունում մարդահամար առաջին անգամ անցկացվել է 1831թ.-ին, այսինքն՝ հայերին Թուրքմենչայի պայմանագրով Արևմտյան Հայաստանից Արևելյան Հայաստան տեղահանելուց հետո: Հատկանշական է, որ Օսմանյան կայսրության մարդահամարի տվյալները մինչ օրս իրարամերժ են:
Այնուհետև Օսմանյան կայսրության հիմքի վրա ստեղծված Թուրքիայի Հանրապետությունում առաջին մարդահամարն անցկացվել է 1927թ.-ի հոկտեմբերի 28-ին՝ կրկին հայերից ամբողջությամբ ազատվելուց հետո: Թուրքիայում մարդահամարները մինչև 2007թ.-ն անցկացվել են հինգ տարին մեկ համապետական մարդահամար անցկացնելու տարբերակով, իսկ 2008-ից հետո այն կրում է ամենամյա բնույթ: 2008-ից մարդահամար՝ որպես այդպիսին, չի անցկացվում, այլ բնակչության թվաքանակի մասին տվյալներ տրվում են մի շարք գերատեսչությունների կողմից Թուրքիայի վիճակագրական ինստիտուտին (TSI): Այստեղ ուսումնասիրում և հատուկ բանաձևով հաշվարկում են բնակչության թվաքանակը:

Ներկայացնում եմ 1927-2018 թթ.-ի ընկած ժամանակահատվածի մարդահամարների տվյալները․

1927 13.649.945 — 
1935 16.188.767 %+18.6
1940 17.820.950 %+10.1
1945 18.790.174 %+5.4
1950 20.947.188 %+11.5
1955 24.064.763 %+14.9
1960 27.754.820 %+15.3
1965 31.391.421 %+13.1
1970 35.605.176 %+13.4
1975 40.347.719 %+13.3
1980 44.736.957 %+10.9
1985 50.664.458 %+13.2
1990 56.473.035 %+11.5
2000 67.803.927 %+20.1
2007 70.586.256 %+4.1
2008 71.517.100 %+1.3
2009 72.561.312 %+1.5
2010 73.722.988 %+1.6
2011 74.724.269 %+1.4
2012 75.627.384 %+1.2
2013 76.667.864 %+1.4
2014 77.695.904 %+1.3
2015 78.741.053 %+1.3
2016 79.814.871 %+1.4
2017 80.810.525 %+1.2
2018 82.003.882 %+1.5

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել