2016թ.-ի այս օրը՝ ապրիլի 28-ին, փաստացի ավարտվեց Ապրիլյան պատերազմը, որը, չգիտես ինչու, ստացել է Քառօրյա պատերազմ անվանումը: Ապրիլի 27-ին և 28-ին ադրբեջանական զինուժն ակտիվ հրետակոծության է ենթարկում մեր տարածքները՝ թիրախավորելով համեմատաբար սահմանագծից հեռու տեղակայված զորամասերը: Ադրբեջանը հրետակոծությունը հիմնականում իրականացնում էր բնակավայրերի թիկունքում տեղակայված հրետանային դիրքերից: Ադրբեջանական զինուժը կիրառում է 85, 100, 122 ու 152 մմ թնդանոթներ, ԲՄ-21 (Գրադ) կայանքներ և 9Մ33 Մ3 («Օսա-ԱԿՄ») զենիթահրթիռային համալիր: Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվում շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ: Հրետակոծության են ենթարկվում նաև Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ և այլ խաղաղ բնակավայրեր:
Արցախյան կողմն անցնում է պատասխան կրակի, որի արդյունքում բնակավայրերի թիկունքում թաքնված հրետանային դիրքերը ոչնչացվում են, տուժում են նաև բնակավայրերը, որի հետևանքով խուճապ է սկսվում Ադրբեջանի բնակավայրերի բնակչության շրջանում: Թերևս հենց մեր պատասխան և ջախջախիչ հակահարվածով վերջ դրվեց ապրիլյան գոնե հեռահար պատերազմին: 
Նկարում ադրբեջանական բնակավայրերից մեկի թիկունքում տեղակայաված հրետանային դիրքերն են, որտեղից էլ հրետակոծվում էր հայկական կողմի բնակավայերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել