Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 27-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով:

Ժամը 03:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաղքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նալբանդյան փողոցում մի խումբ անձինք ծեծի են ենթարկում մեկ հոգու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները, ովքեր Իսահակյան փողոցից ոստիկանության կենտրոնական բաժին են հրավիրել Երևանի բնակիչ, 29-ամյա Իլյա Հ.-ին:

Ոստիկանները պարզել են, որ Իլյա Հ.-ն Իսահակյան փողոցի 18 հասցեում գործող «Կիբերսթար» համակարգչային խաղասրահում անհարգալից վերաբերմունք է դրսևորել ակումբի աշխատակիցների ու հաճախորդների նկատմամբ, միզել է խաղասեղանի վրա, ինչի համար ակումբի անվտանգության աշխատակից, 24-ամյա Շավարշ Թ.-ն և ակումբի օպերատոր, 27-ամյա Հայկ Թ.-ն նկատաղություն են արել Իլյա Հ.-ին, սակայն վերջինս չի ենթարկվել ու շարունակել է անհարգալից վերաբերմունք ցուցաբերել, ինչից հետո վերջիններս մի քանի «մուշտի են տվել»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել