Շատերն են երազում ազատվել ավելորդ կիլոգրամներից և սխալմամբ կարծում են, թե միակ տարբերակը սովամահ լինելն է: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ խիստ դիետաները կարող են ցանկալի արդյունք ապահովել միայն շատ կարճ ժամանակով, ընդ որում, դրանք դադարեցնելուց հետո ավելորդ կիլոգրամները սովորաբար վերադառնում են:

Որովայնի, ինչպես նաև մարմնի մյուս հատվածներում կուտակված ճարպից ազատվելու լավագույն տարբերակն առողջ սննդակարգի հետևելն ու ֆիզիկական ակտիվությունն է:

Նախաճաշեք ամեն օր: Շատերն են բաց թողնում նախաճաշը՝ կարծելով, թե դա հնարավորություն կտա ազատվել ավելորդ կիլոգրամներից: Եթե ցանկանում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից և առողջ լինել, հարկավոր է պարտադիր նախաճաշել: Այն օգնում է օրգանիզմն ապահովել անհրաժեշտ սննդարար նյութերով, ինչպես նաև՝ օրվա ընթացքում ավելի քիչ ուտել:

Առողջ նախաճաշի մի քանի օրինակ.

  • 250 մլ բնական յոգուրտ, 2 ճաշի գդալ վարսակի փաթիլներ, 1 խնձոր:
  • 2 ձվով ձվածեղ, 2 կտոր խոզապուխտ, մի բաժակ կանաչ թեյ:
  • Ամբողջահատիկ ցորենի ալյուրով պատրաստված հաց՝ 1 կտոր, 2 ճաշի գդալ կաթնաշոռ, 1 բանան:

Ընդմիջումներ: Նախապես պատրաստեք ուտելիքը, ինչը հնարավորություն կտա օրվա ընթացքում խուսափել անառողջ և ճարպակալման պատճառ դարձող մթերքի օգտագործումից:

Առողջ ընդմիջման տարբերակներ.

  • ընդեղեն՝ 3 ընկույզ, 2 նուշ, 5 գետնանուշ
  • 1 կտոր պանիր, 2 փոքր գուավա
  • 1 կտոր ձմերուկ:

Բարդ ածխաջրեր օգտագործեք: Ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար հարկավոր չէ սննդակարգից բացառել բոլոր ածխաջրերը: Ածխաջրերն օրգանիզմին էներգիա են հաղորդում, ինչպես նաև բազմաթիվ սննդարար նյութեր են պարունակում: Հարկավոր է պարզապես սննդակարգ ներառել առողջ ածխաջրեր, այդ թվում.

  • վարսակ
  • շագանակագույն բրինձ
  • ամբողջահատիկ ցորենի ալյուրից պատրաստված հաց:

Հարկավոր է խուսափել սպիտակ ալյուրից, սպիտակ բրնձից, թխվածքներից, ռաֆինացված ալյուրից պատրաստված մթերքից:

Ուշադրություն դարձրեք՝ որքան հեղուկ եք օգտագործում: Օրվա ընթացքում բավարար քանակով հեղուկի օգտագործումը չափազանց կարևոր է առողջ լինելու և ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար: Միայն թե հաշվի առեք, որ ոչ բոլոր ըմպելիքներն են օգտակար: Հարկավոր է օգտագործել ջուր, կաթ, թարմ պատրաստված հյութեր, բանջարեղենային կոկտեյլներ, թեյեր՝ առանց շաքարի:

Սննդակարգից բացառեք.

  • գազավորված ըմպելիքը
  • խանութներում վաճառվող հյութերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել