Աստղային գեղեցկուհիների օրինակը հաճախ դրդում է գնալ փոփոխությունների: Եթե Ինստագրամում հետևում եք մոդել Ելենա Պերմինովայի ֆոտոշարքերին և ցանկանում եք նույնպիսի փայլուն մաշկ ունենալ, ապա պետք է կրճատեք սուրճի բաժակների քանակը: Ինքը՝ մոդելը, սուրճ չի խմում, ինչի մասին վերջերս պատմել էր իր սոցիալական ցանցի հետևորդներին:

Ըստ Ելենայի՝ նա ամբողջովին հրաժարվել է լակտոզայից՝ իր սննդակարգն ազատելով կաթնամթերքից, գլյուտենից և սուրճից, այդ պատճառով էլ շատ լավ ինքնազգացողություն ունի:

Ինչպես գրում է ռուսական ELLE-ը, նման սննդակարգը հավանություն է ստացել ժամանակակից դիետոլոգների կողմից, այնպես որ, հետևելով Ելենա Պերմինովայի օրինակին, Դուք չեք վտանգում Ձեր առողջությունը: Իսկ արդյունքում ձեռք եք բերում լավ քուն և առողջ մաշկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել