Չինաստանում ուսանողուհին այնքան է լաց եղել «Վրիժառուները» ֆիլմաշարի վերջին մասի ցուցադրության ժամանակ, որ նրան հիվանդանոց են տեղափոխել, գրում է Asia One հարթակը:
Նշվում է, որ 21-ամյա կինը չի կարողացել դադարեցնել լացն անգամ ֆիլմի ավարտից հետո: Կինոթատրոնից դուրս գալուց հետո նա սկսել է կրծքավանդակի շրջանում ցավեր զգալ, նրա մոտ նաև մկանային  սպազմ և վերջույթների ընդարմացում է նկատվել, ինչի առնչությամբ կնոջ ընկերները որոշել են շտապօգնություն կանչել:
Հիվանդանոցում բժիշկներն ուսանողուհուն թթվածնային դիմակ են հագցրել, որից հետո նրա վիճակը բարելավվել է:
Հիշեցնենք, որ Marvel Comics-ի համանուն կոմիքսների վրա հիմնված և սուպերհերոսների մասին պատմող «Վրիժառուները» ֆիլմաշարի եզրափակիչ մասի՝ «Վրիժառուները. վերջնախաղ» ֆիլմի  համաշխարհային պրեմիերան կայացել է ապրիլի 22-ին ՝ Լոս Անջելեսում: ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում այն վարձույթում է հայտնվել ապրիլի 26-ին: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել