Շոտլանդիայի 49%-ը պատրաստ է աջակցել Շոտլանդիայի՝ Միացյալ Թագավորությունից դուրս գալուն։ Սա վերջին չորս տարվա առավելագույն ցուցանիշն է, գրում է Reuters-ը:

YouGov-ի հարցումը ցույց տվեց, որ Շոտլանդիայի 53%-ի կարծիքով՝ առաջիկա 5 տարվա ընթացքում չպետք է անցկացվի անկախության որևէ հանրաքվե:

Միևնույն ժամանակ, Շոտլանդիայի առաջին նախարար և ազգային կուսակցության առաջնորդ Նիկոլա Ստուրգենը պնդում է, որ մինչև 2021 թվականը հանրաքվե կանցկացվի:

Հրապարակման մեջ նշվում է, որ 2018 թ. հունիսին անցկացված վերջին հետազոտության համաձայն, Շոտլանդիայի 45%-ը ցանկանում էր առանձնանալ Մեծ Բրիտանիայից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել