Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը գահից չի հրաժարվի հանուն արքայազն Չարլզի, քանի որ թագավորական կարգավիճակն իր համար ավելին է, քան հիերարխիայի հայեցակարգը: Այս մասին CBS-ի հետ հարցազրույցում ասել է թագավորական փորձագետ, «Դիանայի քրոնիկները» գրքի հեղինակ Թինա Բրաունը, հաղորդում է Express.co.uk-ը:

Բրաունը պնդում է, որ Էլիզաբեթ II-ը գահն իր մարմնավորման էությունն է համարում:

«Նա գահից չի հրաժարվում, որովհետև նրա համար դա լոկ դիրք չէ: Նա կարծում է, որ դա իր առաքելությունն է: Թագուհին կմահանա իր մահճում որպես թագուհի: Նա երդվեց Վեսթմինսթերյան աբբայությունում` կառավարել «իմ կյանքի բոլոր օրերին», և նա կկառավարի», – բացատրեց փորձագետը:

Թինա Բրաունը նշում է, որ Էլիզաբեթ Երկրորդը ամենաերկար գահակալած միապետն է աշխարհում, և արքայազն Չարլզը, թերևս, կարող է պատմության մեջ հիշվել որպես ամենահամբերատար թագաժառանգ: Կիրակի օրը թագուհին տոնեց 93-ամյակը, և կարծես չի էլ մտածում «կենսաթոշակի» մասին:

«Թագուհին այնպիսին է, ինչպիսին կա: Խոսքը հայտնիության և իշխանափոխության մասին է։ Արքայազն Չարլզն արդեն 70 տարեկան է, բայց դեռ Ուելսի իշխանն է», – ավելացրել է Բրաունը:

Հրապարակումը հիշեցնում է, որ անցյալ տարի թագավորական մեկնաբան Ռոբերտ Ջոբսոնը հաղորդել է, որ Էլիզաբեթը «ակնարկեց արքայազն Չարլզի գահապահ լինելու մասին, երբ նա դառնա 95 տարեկան»: 1937 թ. Ռեգենտական ակտի համաձայն, միապետը կարող է գահը զիջել ռեգենտին, եթե նա անգործունակ ճանաչվի։ Այս դեպքում Արքայազն Չարլզը կստանձնի թագուհու պարտականությունները, իսկ Էլիզաբեթը թագուհի կմնա մահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել