Կենդանիների և տիեզերքի սիրահար Սթիվ Մանթը, կորցրեց Պիկաչու անունով կատվին, որը սատկեց շաքարախտի դեմ երկարատև պայքարից հետո: Կատվի տերը որոշեց արժանապատիվ թաղում կազմակերպել և դրամահավաք սկսեց կատվի մոխիրն ուղեծիր ուղարկելու համար, գրում է Space.com-ը:

Հայտնի է, որ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 5000 դոլար: Նա արդեն հավաքել է 1700 դոլար:

Առաքումը կկատարի Celestis ընկերությունը, որը հանգուցյալների աճյունի մոխիրը տարածում է տիեզերքում:

Եթե Մանթի պլանը իրականանա, նրա կատուն կլինի առաջին կենդանինը, որի փոշին կուղարկվի տիեզերք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել