Dailmer կոնցեռնում զարմացած են՝ ինչպես է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ստացել գերմանական արտադրության լիմուզինները, գրում է Associated Press-ը։

«Մենք չգիտենք՝ ինչպես են այդ ավտոմեքենաները Հյուսիսային Կորեա տեղափոխվել»,- ասել է կոնցեռնի ներկայացուցիչ Զիլկե Մոկերտը։

Նրա խոսքով՝ Dailmer-ը գործնական կապեր չունի Հյուսիսային Կորեայի հետ ավելի քան 15 տարի։

Մոկերտը նշել է, որ ընկերության համար, օրենսդրության համաձայն, արտադրանքի արտահանումը «պատասխանատու ձեռնարկատիրական գործունեության գլխավոր սկզբունքն է»։

«Հյուսիսային Կորեա կամ աշխարհում նրա ցանկացած դեսպանատուն մատակարարում թույլ չտալու համար Dailmer-ն արտահանման գործընթացի հատուկ վերահսկողական գործընթաց է իրականացնում։ Երրորդ կողմին ավտոմեքենաների վաճառքը մենք չենք վերահսկում և մեր պատասխանատվության գոտում չէ»,- հավելել է ներկայացուցիչը։

Նշենք, որ Կիմ Չեն Ընը Dailmer-ի արտադրության զրահապատ լիմուզիններից օգտվել է մի քանի գագաթնաժողովների ժամանակ։

Image result for Концерн Daimler удивлен наличием у Ким Чен Ына немецкого бронированного лимузина

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել