«Հայաստան մարդատար ավտոմեքե­նաների ներկրման ծավալները 2018 թվականին, 2017թ. համեմատ, զգալի ավելացել են: «Ժողովուրդ» օրաթերթը Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ եթե 2017 թվականին Հայաստան ներկր­վել է 37 հազար 71 հատ մարդատար ավ­տոմեքենա, ապա 2018 թվականին այն ավելացել է՝ կազմելով 65 հազար 11 հատ: 

Ինչպես հայտնի է, ԵԱՏՄ դրույքա­չափերն ուժի մեջ են մտնելու 2020 թվա­կանի հունվարից, ինչի արդյունքում մար­դատար ավտոմեքենաների ներմուծման դրույքաչափն էապես ավելանալու են: Հի­մա մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման համար ՀՀ սահմանին վճար­վում է 0-ից 20 տոկոս բնապահպանական վճար, 20 տոկոս ԱԱՀ, 10 տոկոս մաքսա­տուրք: 

ԵԱՏՄ-ի դրույքաչափերն ուժի մեջ մտնելուց հետո ԱԱՀ-ն ու բնապահ­պանական վճարը չեն փոխվի, բայց մաքսատուրքերն էապես կավելանան: Այս դեպքում ավտոմեքենաների համար մաքսատուրքի դրույքաչափերը կսահ­մանվեն՝ ըստ մեքենայի շարժիչի աշխա­տանքային ծավալի և ըստ թողարկման տարեթվի: 

Սահմանին կարող է վճարվել մաքսային արժեքի միջև 500 տոկոսը՝ կախված տարբեր հանգամանքներից, իսկ զրոյական դրույքաչափ կկիրառվի միայն ԵԱՏՄ անդամ պետություններից մեքենաների ներմուծման դեպքում»,-գրում է թերթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել