Gallup International-ի կազմած երջանկության վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 116-րդ հորիզոնականը, հաղորդում է Global Finance-ը:

Ինչպես նշված է կազմակերպության կայքում, մարդու երջանկության աստիճանը չափելու համար տրվել են հարցեր այն մասին, թե որքան լավ է նա հանգստացել, հարգանքով են արդյոք վերաբերվել նրան ամբողջ օրվա ընթացքում, քանի անգամ է մարդը ժպտացել կամ ծիծաղել օրվա ընթացքում և այլն:

Մի շարք հարցերի միջոցով գնահատվել է նաև հարցվածների դժբախտության աստիճանը. զգացել է արդյոք հարցվողը ցավ, վախ, անհանգստություն կամ տխրություն օրվա ընթացքում:

Երջանիկ և ոչ երջանիկ երկրների ցանկում 156 պետություններ են ընդգրկվել:

Ըստ Gallup International-ի վարկանշի՝ հայերից փոքր-ինչ երջանիկ են Բուրկինա Ֆասոյի բնակիչները, որոնք զբաղեցրել են 115-րդ հորիզոնականը, իսկ հարևան Իրանի բնակիչները հայտնվել են 117-րդ հորիզոնականում:

Հայաստանի մյուս հարևաններից Վրաստանը զբաղեցրել է 119-րդ, իսկ Ադրբեջանը՝ 90-րդ հորիզոնականը:

Image result for Հայաստան

Երջանկության նվազագույն ցուցանիշը գրանցվել է Հարավային Սուդանում, իսկ ամենաերջանիկ երկրների եռյակում են Ֆինլանդիան, Դանիան և Նորվեգիան:

Image result for Հայաստան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել